Սեւանա լճի ճահճացած հատվածներում կամ ափերին մոտիկ օրվա ամենատարբեր ժամերին կարելի է անզեն աչքով նկատել ջրլող թռչունների հոծ երամներ, որոնց հիմնական մասը բնավորվել ու մնում է տեղում, իսկ փոքր մասը մինչեւ փետրվարի կեսերը պատրաստվում են չուի:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Բյորդլայֆ» /թռչունների պահպանության համաշխարհային միություն/ կազմակերպության Գեղարքունիքի մարզի խնամակալ, «Սեւան Ազգային պարկի» օպերատիվ խմբի տեսուչ Արտակ Սարգսյանը, մարզի ջրլող եւ ցամաքային թռչունների 157 տեսակներին այս դեկտեմբերից ավելացել են եւս ութը՝ սպիտակ կարապը, մոխրագույն եւ գումաննիկ տեսակÕ « սագերը, մեծ եւ փոքր ջրցողերը, մեծ սպիտակ եւ մեծ մոխրագույն ու փոքր սպիտակ տառեխները: Առաջին երեք տեսակները՝ սպիտակ կարապները եւ մոխրագույն ու գումաննիկ սագերը եկել են դեկտեմբեր-հունվարի ընթացքում եւ, հանգիստ առնելուց ու սնվելուց հետո, չվելու են փետրվարի կեսերից: Սպիտակ կարապների խմբերը նկատվել են Հայրավանքում, սագերը՝ Գեղամասար գյուղի հատվածից մինչեւ Գիլի լիճ ընկած տարածքներում: Իսկ ահա վերը թվարկված ջրցողերն ու տառեխները աստիճանաբար բնավորվում են եւ տեղում հիմնավորվելու նշաններ են ցույց տալիս:»Եղել է ժամանակ, որ նրանք բնավորվեÕ ¬ ու բազմացել են Սեւանի եւ Գիլիի ափերի ճահճուտներում, ինչպես ցույց են տալիս մեր ուսումնասիրությունները: Հիմա, երբ Սեւանի մակարդակի որոշակի բարձրացման հետեւանքով առաջացել են նոր ճահճուտներ, որոնք այս տեսակի թռչունների համար կարող են ծառայել որպես բնադրավայր, չի բացառվում, որ նրանք չչվեն եւ համալրեն տեղում բազմացող թռչնաշխարհի շարքերը»,-նշեց Արտակ Սարգսյանը:

 

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզում նկատվել է ջրաճահճային թռչունների քանակական աճ: Առավել նկատելի են սեւ փարփարի, խայտաբադի, լայնակտուց, կռնչան, բզապոչ բադերի երամները, որոնք հանդիպում են Սեւանի ափերի ամենատարբեր բնադրավայրերում, լճի ամենատարբեր հատվածներում:

 

 

Խոսրով Խլղաթյան