Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բաց նամակ Է գրել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երիտասարդներին, որում նա հայտարարում Է, թե Արեւմուտքը փորձում Է ատելություն սերմանել իսլամի ու մուսուլմանների նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Այաթոլլան հորդորել Է երիտասարդությանը՝ չենթարկվել «ապատեղեկատվության արշավին» եւ իսլամի մասին գիտելիքներ ստանալ սկզբնաղբյուրներից, առաջին հերթին՝ Ղուրանից:

 

Նամակը գրելու առիթը դարձել են Ֆրանսիայի վերջին իրադարձությունները, ճշտել Է Խամենեին:

 

Անգլերեն գրված ուղերձը հրապարակվել Է Իրանի հոգեւոր առաջնորդի պաշտոնական կայքում: