armsport.amՄադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով հաղթական գոլի հեղինակ էր դարձել «Կորդոբայի» դեմ խաղում, հայտարարել է, որ հանդիպումը բարդ էր դասավորվել «արքայական ակումբի» համար:

-Կորդոբան բարդ մրցակից էր: Գիտեինք, որ հեշտ չի լինի, այդ պատճառով ուրախ ենք՝ կարողացանք բեկել հանդիպման ելքը:
Մրցաշրջանը երկար է, առջեւում շատ հանդիպումներ կան: Վաղ է խոսել տիտղոսի մասին: Պարզ է միայն այն, որ առջեւում բազմաթիվ բարդ դիմակայություններ կան, ինչպես այսօրվանը:

Կրիշտիանուն շատ է տխրել հեռացման համար, սակայն ֆուտբոլում նման բաներ տեղի են ունենում,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Inside Spanish Football-ը: