ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մարիոպուլին հարվածներ հասցնելու մեջ պատասխանատու է համարում աշխարհազորայիններին: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

Քերին հայտարարել է, որ «Ռուսաստանի վրա ամերիկյան և միջազգային ճնշումը միայն կմեծանա», եթե Ռուսաստանը չդադարեցնի Դոնբասի աշխարհազորայիններին ցուցաբերվող աջակցությունը:

 

Պետքարտուղարը նաև հայտարարել է, որ «դատապարտության է արժանի այն, որ անջատողականները հրապարակավ պարծենում են այդ և մյուս հարձակումներով՝ ակնհայտորեն խախտելով իրենց ստորագրած Մինսկի պայմանավորվածությունները»: