Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը Դոնբասում ստեղծված իրավիճակից ելնելով' հետաձգել է իր այցը Լեհաստան, որը պետք է տեղի ունենար հունվարի 26-27-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԱՊԽ-ի կայքը:

 

«Մարիուպոլում տեղի ունեցած դժ բախտության, ինչպես նաև իրավիճակի սրացմամբ պայմանավորված, որի միջոցով ռուս-ահաբեկչական խմբավորումները փորձում են հարձակվողական գործողություններ իրականացնել մեր երկրի արևելքում, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի այցը Լեհաստան, որը պետք է տեղի ունենար հունվարի 26-27-ին, հետաձգվում է»,-ասված է հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակովի, ԱԳ նախարար Գժոգոժ Սխետինի և Ազգային անվտանգության բյուրոյի նախագահ Ստանիսլավ Կոզեի հետ: Բացի այդ, նախատեսվում էր Ուկրաինայի ԱԱՊԽ-ի և Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջև համաձայնագրի ստորագրում: