Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մերժել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը՝ պատճառաբանելով հագեցած գրաֆիկը։ Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

 

Նշվում է, որ Սպիտակ տան ներկայացուցիչները կապվել են Իսրայելի նախագահի խորհրդականների հետ՝ քննարկելու երկու երկրի առաջնորդների հանդիպման հնարավորությունը: Ռիվլինը հրաժարվել է այդ առաջարկից:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբաման չի հանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նրա՝ ԱՄՆ այցի ժամանակ: Օբաման չի ցանկանում ընդունել Նեթանյահուին՝ Իսրայելում ընտրությունների վրա ազդեցության փորձերի դրսևորում թույլ չտալու համար: