Այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Երևանի տոնավաճառների աշխատակիցները՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր պայքարելու են եկել փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։

 

Կառավարության դիմաց իրենց բողոքն են արտահայտում Ոսկու շուկայի, Ֆիրդուսի շուկայի աշխատակիցները և այլք:

 

«Պետք է այնպիսի օրենքներ լինեն, որ մարդիկ կարողանան աշխատել, տուն պահել»,- Լուրեր.com-իհետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

 

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ պետք է մտներ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ փոքր ու միջին ձեռնարկատերերի, տոնավաճառների աշխատողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնում են 1 տոկոս, բայց վերջիններս պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններին:

 

Մի քանի օր տևած բողոքի ակցիաներից և ԱԺ-ում քննարկումներից հետո աղմուկ հանած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները գործածության մեջ պետք է մտնեն փետրվարի 1-ից։

 

 

Ուղիղ միացումը՝ 1in.am