Գերմանացիների մեծ մասը չի կարծում, թե իսլամը Գերմանիայի բաղկացուցիչ մասն Է: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է հասարակական հարցումից, որը կատարվել Է Focus հանդեսի պատվերով:

 

Այսպիսով Գերմանիայի բնակչության մեծ մասը չի համաձայնել կանցլեր Անգելա Մերկելին, որը վերջին մի քանի շաբաթում մեկ անգամ չԷ, որ կրկնել Է նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի հայտնի եւ վիճելի արտահայտությունը. «Իսլամը պատկանում Է Գերմանիային»:

 

Այս ձեւակերպմանը համաձայն չԷ հարցման մասնակիցների 56 տոկոսը, 44 տոկոսը պաշտպանում Է Մերկելի եւ Վուլֆի դիրքորոշումը: Հարցումը, որին մասնակցել Է 2019 մարդ, կատարվել Է Գերմանիայում ՊԵԳԻԴԱ հակաիսլամական շարժման ժողովրդականության աճի եւ Ֆրանսիայում իսլամիստների կողմից կատարված ահաբեկչական գործողությունների ֆոնին:

 

ՏԱՍՍ-ը նշում Է, որ ներկայում Գերմանիայում բնակվում Է 3,8 միլիոնից մինչեւ 4,3 միլիոն մուսուլման. բնակչության ընդհանուր թվաքանակի մոտավորապես 5 տոկոսը: Նրանց շուրջ 65 տոկոսը սուննիներ են, 7 տոկոսը՝ շիաներ, 13 տոկոսը՝ ալավիներ (պատկանում են իսլամի հանդուրժողական հոսանքին, որոնք հանդես են գալիս, մասնավորապես, դավանանքի ազատության եւ կանանց իրավահավասարության օգտին): Գերմանիայում կան նաեւ սալաֆիտներ՝ իսլամի ծայրահեղ պահպանողական մեկնաբանության կողմնակիցներ: Տեղական զանգվածային լրատվամիջոցները հավասարության նշան են դնում նրանց եւ իսլամիստն երի միջեւ: Գերմանիայում նրանց թիվը շուրջ 6 հազար Է, նրանք գտնվում են տեղական հատուկ ծառայությունների հատուկ հսկողության ներքո: