Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցրերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 172 հեռախոսազանգ: «Թեժ գծերով» բարձրացված հարցերից պատասխանվել և լուծում է ստացել 130-ը, 42 հարց դեռևս կատարման ընթացքում է:

 

Հայոց բանակի օրվա կապակցությամբ մայրաքաղաքում կապահովվի տոնական ձևավորում, կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Զեկուցվել է նաև, որ օրվա խորհրդին համահունչ՝ տոնական միջոցառումներ կանցկացվեն քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատություններում: