Իտալիայի դատախազությունը 26 տարվա բանտարկություն է պահանջել Costa Concordia խորտակված զբոսանավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյի համար: Նա այս գործով միակ մեղադրյալն Է այն դատավարությունում, որը շարունակվում է արդեն գրեթե երեք տարի:

 

Նավապետը մեղադրվում Է նավը 2012 թվականի հունվարի 14-ին աղետի հասցնելու հետեւանքով 32 մարդու սպանության մեջ: Բացի այդ, Սկետինոն նավը լքել է նախքան ուղեւորների տարհանումն ավարտելը:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, դատախազների մեղադրական ճառը ընդհանուր առմամբ տեւել Է ավելի քան 11 ժամ: Մեղադրողների կարծիքով՝ տեղի ունեցած համար մեղավոր է բացառապես Սկետինոն, որը ոչ միայն չի կարողացել ապահովել իրեն վստահված մարդկանց անվտանգությունը, այլեւ պայմաններ է ստեղծել աղետի համար: Ընդ որում՝ դատախազ Ալեսանդրո Լեոպիցին նշել Է, որ զբոսանավը սարքին վիճակում Է եղել, եւ աղետը հրահրել են Սկետինոյի ոչ պրոֆեսիոնալ գործելակերպը եւ սխալը, որը ճիշտ չի գնահատել երթուղու կոորդինատները:

 

«Նավապետն առաջիններից մեկն Է հայտնվել ափին՝ չթրջելով կոշիկները»,-ասել Է դատախազը:

«Առաջիկա մի քանի օրերին խոսքը կտրվի մեղադրյալների փաստաբաններին, ինչից հետո դատավորները խորհրդակցություն կանցկացնեն որոշում կայացնելու համար:

 

Costa Concordia նավը 4,2 հազար ուղեւորներով շրջագայություն Էր կատարում Միջերկրական ծովում, երբ Ջիլիո կղզու մերձակայքում բախվել Է ստորջրյա խութի: Աղետի հետեւանքների վերացման գործողությունը շարունակվել Է ավելի քան երկու տարի եւ նստել ավելի քան 1 մլրդ եվրո: