Թուրքիայում հունվարի 26-ին բացել է ամենամեծ ճամբարը սիրիացի փախստականների համար, որտեղ կարող են տեղակայվել 35 հազար փախստականներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ճամբարը նախատեսված է թուրք-սիրիական սահմանի մերձակայքում Քոբանի քաղ աքից «Իսլամական պետության» և քրդական ուժերի միջև բախումների հետևանքով փախուստի դիմած սիրիացիների համար:

 

Ճամբարում են առկա է 2 հիվանդանոց, 7 բժշկական կլինիկա, դպրոցներ, որտեղ կարող է սովորել 10 հազար երեխա:

Թուրքիայում սիրիացի փախստանների թիվը հաշվվում է 1,7 միլիոն:

 

180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել Քոբանի քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանին գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: