Ադրբեջանի շախմատի տղամարդկանց հավաքականը հրաժարվել է Հայաստանում կայանալիք շախմատի տղամարդկանց թիմային աշխարհի առաջնությանը մասնակցելուց: Այս մասին տեղեկացնում է azerisport.com-ը:

Նշենք, որ առաջնությանը մասնակցում է 10 հավաքական: Մրցաշարն ապրիլի 18-ից կմեկնարկի Ծաղկաձորում և կավարտվի ապրիլի 29-ին: