Հանրաճանաչ դեղորայքային պատրաստուկներից մի քանիսի երկարատեւ գործածումը մեծացնում Է ծերունական թուլամտության զարգացման վտանգը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պնդում են ամերիկացի հետազոտողներն այն հոդվածում, որը հրապարակվել Է Journal of the American Medical Association հրատարակությունում:

 

Գիտնականները 10 տարվա ընթացքում ուսումնասիրել են 3500 տարեց մարդկանց:

 

Հետազոտության համաձայն՝ դեպրեսիայի, անքնության, անմիզապահության եւ պոլինոզի դեմ որոշ դեղեր խթանում են դեմենցիան եւ Ալցհայմերի հիվանդության զարգացումը:

 

Ինչպես նշում են մասնագետները, այս խնդրի լուծում կարող Է դառնալ նույն դեղերի պակաս ինտենսիվ ընդունումը, որոնց մի մասը վաճառվում Է առանց դեղատոմսի:

 

Գիտնականները նաեւ հույսեր են կապում բուժման այլընտրական մեթոդների հետ: