Ադրբեջանի Մասալլըի շրջանի Սեյբաթին գյուղում Միրջալալ Համիդզադեն մորթել է իր հորը' Քյամալ Համիդովին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը: Որդու կողմից սեփական հոր սպանության պատճառը հայտնի չէ: Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:

 

Ադրբեջանում հարազատների գազանային սպանությունները սովորական երեւույթի են վերածվել:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ հայտնել էին, որ Բաքվի կենտրոնում ամուսինը, նախնական վարկածով' խանդի հողի վրա, կտրել է սեփական կնոջ գլուխը եւ նետել փողոց: