Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ով պաշտոնական այցով գտնվում է Չեխիայի Հանրապետությունում, կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

 

Նա հերթական անգամ քննադատել է տարբեր երկրների խորհրդարանները, որոնք բանաձևեր են քննարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Խորհրդարանները միջազգային քրեական դատարաններ չեն: Անցյալում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որոշումներ պետք է կայացնեն պատմաբանները: Մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ»,- հայտարարել է Չիչեքը' համոզմունք հայտնելով, որ «խորհրդարաններում խնդրի ընդունումը խեղաթյուրում է «ցեղասպանության» իմաստը»: