Lizard Squad խմբավորման հաքերները հայտարարել են, որ իրենք հունվարի 27-ի առավոտյան օֆֆլայն են ուղարկել Facebook-ը, Instagram-ը, Tinder-ը, AIM-ն եւ Hipchat-ը:

 

«Facebook, Instagram, Tinder, AIM, Hipchat #offline #LizardSquad»,- խմբավորման թվիթերում ազդարարում Է հաղորդագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Հունվարի 27-ի առավոտյան խափանվել Էր Facebook-ի, Instagram-ի եւ մի քանի այլ ինտերնետ-ծառայությունների աշխատանքը: Մոտավորապես 40 րոպե անց դրանք վերականգնել են իրենց աշխատանքը:

 

Մինչդեռ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Facebook-ը ժխտում Է, թե համակարգում խափանման պատճառը հաքերների «կոտրանքն» Է: Սոցցանցը հայտարարել Է, որ իր աշխատանքում հունվարի 27-ի խափանման պատճառն ինժեներների սխալն Է, այլ ոչ թե հաքերների «կոտրանքը»:

 

«Խափանումը տեղի Է ունեցել ոչ թե կողմնակի անձանց գրոհի հետեւանքով, այլ այն բանից հետո. երբ մենք փոփոխություն կատարեցինք, որն ազդել Է մեր կոնֆիգուրացիայի համակարգերի վրա»,- BBC հեռուստաալիքին ասել Է սոցցանցի ներկայացուցիչը: «Մենք արագ գործեցինք խնդրի լուծման համար, եւ մեր երկու ծառայություններն Էլ (Facebook и Instagram) կրկին 100 տոկոսով մատչելի են բոլորին»,- նշել Է ներկայացուցիչը: