Ավստրալիայի շքանշանի շնորհումն Էդինբուրգի դուքս Ֆիլիպին՝ Բրիտանական թագի արքայազն-կոնսորտին, սկանդալ Է հարուցել կանաչ մայր ցամաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը, որն ստորագրել Է Եղիսաբեթ Բ-ի ամուսնուն ասպետի կոչում շնորհելու հրամանագիրը, նշել Է, որ դուքսը միշտ Էլ եղել Է Կանբերայի անօրինակ դաշնակիցը:

 

Ընդդիմադիր Լեյբորիսական կուսակցության առաջնորդ Բիլ Շորթենն ի պատասխան նետել Է, որ նման պարգեւը «ժամանակի մեջ անցքի» զգացողություն Է ստեղծում:

 

Քաղաքական մեկնաբաններից շատերը անթաքույց զարմանքով են արձագանքել կառավարարության որոշմանը:

 

Ավստրալիան՝ որպես նախկին գաղութ, մինչ օրս Համագործակցության անդամ Է եւ ձեւականորեն կառավարվում Է Եղիսաբեթ Բ թագուհու կողմից: