Միլանի դատարանի հատուկ խումբը մերժել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի փաստաբանների հայցը՝ նրա mediaset ընկերության ֆինանսական մեքենայությունների գործով պատժաժամկետը վաղաժամկետ՝ 45 օրով շուտ ավարտելու մասին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Համաձայն 2013-ի օգոստոսին Վճռաբեկ դատարանի հաստատած վճռի՝ 77-ամյա քաղաքական գործիչը դատապարտվել է 4 տարվա պատժաժամկետի: Սակայն պատկառելի տարիքի պատճառով նա պատիժը բանտում չի կրել:

 

Մի քանի ամիս է, ինչ Բեռլուսկոնին շաբաթը մեկ անգամ՝ ուրբաթ օրը, 4 ժամ է անցակցնում տարեցների, Ալցեգեյմերի հիվանդությամ տառապողների հետ՝ Միլանի հիվանդանոցներից մեկում: