Իրաքյան ուժերը հունվարի 28-ին հայտարարել են, որ «Իսլամական պետությունից» ազատագրել են Անբարի մարզի մի քանի շրջաններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումների արդյունքում ԻՊ-ի 72 անդամներ են սպանվել: Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ' 30 ահաբեկիչներ սպանվել են Ֆալլուջայում տեղի ունեցած բախումների ժամանակ: Եվս 22 ահաբեկիչներ սպանվել են Անբարի մարզի Հասիա քաղաքի մերձակայքում միջազգային դաշինքի ռմբակոծության արդյունքում:

 

Նինվե մարզից տեղեկություններ են ստացվել, որ փեշմերգան կանխել է ԻՊ-ի հարձակումը Սինջարի վրա: Հարձակումը պլանավորված էր իրականացնել 3 կողմերից, որի ձախողմանը նպաստել էր նաև միջազգային դաշինքի ռազմական գործողությունները: Վիրավորների թվում է նաև ԻՊ-ի ղեկավարներից Այուբ ալ Թալաֆարին:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: