Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է համբերությամբ զինվի եւ սպասի իր ժամին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իմեդի» վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

 

«Կարծում եմ, որ մենք պետք է համբերությամբ զինվենք եւ սպասենք մեր ժամին, բայց մինչ այդ մենք չպետք է անգործ նստենք, այլ պետք է ամրապնդենք տնտեսությունը, ժողովրդավարական հաստատությունները եւ դեմոկրատական արժեքները եւ այդժամ մենք արդյունք կունենանք:

 

Մենք իրական հնարավորություն չունենք անսասան պահելու մեր դիրքերը, եւ պետք է համբերենք, նույնիսկ եթե գործողությունները վիրավորական են, քանի որ մենք չունենք ոչ մի այլ ռեսուրս, բացի հայտարարություններ անելուց եւ դրա հետ պետք է հաշվի նստել»,- հավելել է Իվանիշվիլին, հաղորդել է «Նո վոստի Գրուզիա»-ն: