Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կարծում է, որ Ռուսաստանն ամբողջ աշխարհը «սառը պատերազմի» է տանում: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

 

Նման հայտարարությամբ Յացենյուկը հանդես է եկել Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ:

 

«Ռուսաստանը շարժվում է մեկուսացման ուղիով և տանում է ամբողջ աշխարհը սառը պատերազմի՝ թեժ հակամարտությունների հետ», - ասել է վարչապետը:

 

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «սառը պատերազմի» մտածելակերպը չի անհետացել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գիտակցությունից: