Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են ստեղծել Եվրասիական էներգամիություն, որի կենտրոնը պետք է լինի Ստամբուլը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ենի Շաֆագ» թերթը՝ նշելով, որ էներգետիկ միությունը միավորելու է 18 երկրների, որը պետք է գլխավորեն Թուրքիան և Ադրբեջանը:

 

Միջազգային էներգետիկ տնտեսական միավորման ներկայացուցիչ Գյուրքան Քումբարօղլուի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը ծրագրում են «հզոր էներգամիություն» ստեղծել: Նա նշել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներկայացուցիչների հետ իրենց հանդիպման ժամանակ արդեն համաձայնություն է ձեռք բերվել տարածաշրջանային այդ նախագծի իրագործման շուրջ: