Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) 2015 թվականի հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում որոշել է առաջարկել անցնել երկրի «նախագահական» կառավարման համակարգի:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Սաբահ» թերթը, ԱԶԿ-ի ընտրական հայտարարագրում տեղ է գտնելու «միախորհրդարան նախագահություն» մոդելի առաջարկը, որով նախատեսվում է, որ Թուրքիայի միանձնյա ղեկավարը պետք է լինի երկրի նախագահը: Այդ համակարգում կշարունակի գործել Թուրքիայի միապալատ խորհրդարանը:

 

Այսպիսով,12 տարվա վարչապետությունից հետո երկրի նախագահի պաշտոնին տիրացած Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այդ առաջարկի ընդունվելու դեպքում, ինչը կասկած չի հարուցում, կդառնա Թուրքիայի միանձնյա ղեկավար, ինչին այս տարիների ընթացքում անթաքույց ձգտում էր: