Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ կմատուցի հայ կաթոլիկների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Catholic News Herald-ը: Պատարագը կմատուցվի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում:

 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնի է Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարություններով: Նա բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է կատարվածը և համարում այն մարդկության դեմ գործած մեծագույն հանցանքներից մեկը:

 

Դեռևս նախքան պապ ընտրվելը' 2005թ. Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին' զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման ժամանակ ասել է, որ փափագում է թաղվել այդ հուշարձանի տակ: Ֆրանցիսկոսը բազմիցս կոչ է արել Թուրքիային ընդունել Ցեղասպանության իրողությունը և խաղաղ լուծում փնտրել հայկական հարցի համար: