«Ես համոզված եմ՝ իրենց ձեռքին գործիք չեմ դառնա: Իրենք շատ լավ գիտեն՝ ով է խոշորը, ով ինչքան ապրանք է ներմուծում, իրանք մեզանից շատ լավ գիտեն՝ ինչ թվերի մասին է խոսքը, ինչ շրջանառություն է տեղի ունենում: Սա ընդամենը պատրվակ է, հիմա մի անուն պետք է դնեին օրենքը փոխելու համար: Պարտվակ է, թե բա՝ խոշորից հանում են, հարկ են վերցնում: Հիմա տենց մի հատ խոշոր կա՞, որ նախագահն ու վարչապետն ասի՝ բեր բյուջեն էսքան փող մուծի, ինքը դուխ անի, հակաճառի, չհավատա՛ք»,- կառավարության շենքի մոտ ասաց «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող քաղաքացիներից մեկը:

 

Բողոքող քաղաքացիներից մեկ ուրիշն էլ զարմանում է, թե ինչպես կարող են առանց իրենց կարծիքը հաշվի առնելու՝ տաք սենյակներում նստած, օրենք մշակել.

 

«Օրենք ընդունելուց առաջ եկեք տոնավաճառները, եկեք այն մարդու հետ խորհրդակցեք, ովքեր անձևին, ցրտին, կարկուտի տակ, ձյան տակ նստած աշխատումա»,- ասում է քաղաքացին և հորդորում բացել աշխատատեղեր:

 

«Եթե իմ գործը փակեմ, նորից գալու եմ այստեղ, բողոքեմ, հաց ուզեմ, հաց մուրամ, խի՞ մուրամ, եթե ես իմ քրտինքով ստեղծել եմ»: