Գյումրիում 2014 թվականի մարտին սպանված' Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքի և ավելի վաղ՝ 2013 թվականին Թուրքիայում սպանված ՀՀ քաղաքացի, ազգությամբ եզդի Մայա Բաքոյանի երեխաները՝ Սալին և Սունան, խնամակալի հետ շարունակում են ապրել Վրաստանում: Յոթնամյա Սալի և տասնամյա Սունա Գյուլիշթեքներն այս տարվա հունվարի 29-ին իրենց մորաքրոջ Էմմա Շարոյանի և մորաքրոջ տղայի՝ երեխաների խնամակալ Թեմուր Ուսոյանի հետ Գյումրիում էին: Նրանց ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Երեխաները 2014 թվականի օգոստոսից բնակվում են Թբիլիսի քաղաքում:

 

Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները որդեգրության հանձնված երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով որդեգրումից 4 ամիս անց եղել են Վրաստանում և ծանոթացել երեխաներին որդեգրած ընտանիքի հետ: «Հանձնաժողովի անդամներն արդեն մեկ անգամ այցելել են մեզ, տեսել, թե ինչ պայմաններում են ապրում երեխաները՝ իմ 3 երեխաների հետ միասին: ՄենÖ „, որպես խնամակալ ընտանիք, Վրաստանի արտաքին գործերի նախարարության և Վրաստանում Հայաստանի դեսպանատան հսկողության տակ ենք: Երեխաները իմ ընտանիքում են»,- լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Թեմուր Ուսոյանը՝ հերքելով որոշ լրատվամիջոներում տեղ գտած այն վարկածը, թե երեխաները Վրաստանից տեղափոխվել են Թուրքիա: «Նրանք իմ երեխաներն են, ես նրան ց ոչ մեկին չեմ տա, ավելին՝ երեխաների հայրական կողմի հարազատները մեր հետ չեմ փորձել կապ պահպանել կամ երեխաներին պահանջել»,- վստահեցրեց խնամակալը:

 

Երեխաների՝ Վրաստանից Թուրքիա տեղափոխելու փաստը հերքեց նաև Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ով անձամբ էր գնացել Թբիլիսի:

 

Մայա Բաքոյանը սպանվել էր Թուրքիայում՝ ամուսնու եղբոր կողմից: Վրեժից դրդված, Մայայի ամուսնուն՝ իր խորթ հորը՝ Էվիլիա Գյուլիշթեքին Գյումրիում սպանում է Մայայի ավագ որդին' ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանը: Սպանության դրդապատճառ համարվում է վրեժը: Ծնողների' Մ.Բաքոյանի և Է.Գյուլիշթեքի սպանություններից հետո, մահացած ծնողների անչափահաս 2 երեխաների որդեգրության հարցը երկար ժամանակ վիճահարույթ էր՝ երեխաների մայրական և Թուրքիայում բնակվող հայրական կողմի հարազատների միջև: Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգա բարձության հանձնաժողովը երկարատև ուսումնասիրություններից ու քննարկումներից հետո որոշում է նրանց որդեգրության հանձնել Մաքսիմի մորաքրոջ որդուն՝ Թեմուր Ուսոյանին, ով բնակվում է Վրաստանում: Սակայն, հանձնաժողովն այսքանով իր պարտականությունները երեխաների հանդեպ ավարտված չի համարում, և ըստ օրենքի պարտավոր է պարբերաբար տեղեկանալ երեխաների մասին:

 

 

Արմենուհի Մխոյան