Մալայզիայի իշխանությունները հայտնել են, որ Malaysia Airlines ավիաընկերության MH370 չվերթով մեկնած բոլոր 239 մարդիկ զոհված են ճանաչված, իսկ Հնդկական օվկիանոսում ինքնաթիռի անհետացումը ճանաչվել Է դժբախտ պատահար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Մինչդեռ, ինչպես հայտարարում են Մալայզիայի կառավարությունում, ինքնաթիռի որոնումները շարունակվում են:

 

Boeing ինքնաթիռում գտնված ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին զոհված ճանաչելը զոհերի հարազատներին փոխհատուցումներ ստանալու հնարավորություն կընձեռի:

 

Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որում եղել Է 239 մարդ, կորել Է Քուալա Լումպուրից Պեկին թռիչքի ճանապարհին

 

Վերջին անգամ ինքնաթիռը կապի մեջ Է մտել այն պահին, երբ գտնվում Էր Մալայզիայի արեւելյան ափից 220 կիլոմետր հեռավորության վրա: