Փետրվարի 1-ից Ռուսաստանում իջեցվում Է կեսլիտրանոց շշով օղու նվազագույն մանրածախ գինը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, ալկոհոլային շուկայի կարգավորման համերկրային ծառայության հրամանի համաձայն՝ գինը կիջեցվի 15,9 տոկոսով եւ կկազմի 185 ռուբլի (2,5 դոլար):

 

Ըստ որում 0,5 լիտր կոնյակի եւ բրենդիի արժեքի շեմը կմնա անփոփոխ:

 

Գինը, որից ցածր արգելված Է թունդ ալկոհոլի վաճառքը, պետության կողմից դրվում Է անօրինական արտադրանքի դեմ պայքարելու համար: Ամեն տարի դրա չափը վերանայվում Է:

 

Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ստորագրել Է որոշում «Ալկոհոլային արտադրանքի գների պետական կարգավորման մասին»: Այժմ պետական հատուկ մարմինները կկարողանան կարգավորել ոչ միայն 28 տոկոսից ավելի Էթիլային սպիրտ պարունակող թունդ ալկոհոլի գները, ինչպես նախկինում Էր, այլեւ գինու գները: