Իրաքում հունվարի 30-ի առավոտյան ականապատ մեքենա է պայթել: Պայթյունը որոտացել է Քիրքուք քաղաքի Ռաս ալ Ջիսր շրջանում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սոմարիա նյուզ» գործակալությունը, պայթյունից հետո ԻՊ-ի հարձակումը կասեցնելու համար բախումներ են սկսվել քրդական ուժերի հետ, ինչի հետևանքով փեշմերգայի 6 անդամ են զոհվել: Զոհերի թվի վերաբերյալ դեռ կոնկրետ տեղեկություններ չեն հրապարակվել: Միևնույն ժամանակ այսօր պայթյուն է որոտացել մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում՝ ալ Բաբ աշ Շարկի շրջանում, որի հետևանքով 11 մարդ զոհվել, ևս 25-ը վիրավորվել են: Որևէ խմբավորում իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:

 

Նախօրեին՝ հունվարի 29-ին, Բաղդադի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մոտ 20 իրաքցիներ էին զոհվել:

 

Իրաքում 2014թ. բռնությունների զոհ է դարձել ավելի քան 15 հազար մարդ, ավելի քան 22 հազար բնակիչ վիրավորվել են: