fcararat.amՍոչիում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Արարատը» երկրորդ և վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց: Ռուսական «Սախալինի» հետ խաղը ավարտվեց մրցակցի հաղթանակով' 3:0 հաշվով:

Ռուսական թիմը կարողացավ երկու արագ գոլ խփել (6-րդ և 8-րդ րոպեներին), իսկ առաջին խաղակեսի վերջնամասում 11-մետրանոց հարվածով մրցակիցը խփեց նաև երրորդ գոլը:

«Սախալինի» հետ խաղում «Արարատը» հանդես եկավ հետևյալ կազմով.

Արամ Հայրապետյան (Կարեն Իսրայելյան), Վահե Մարտիրոսյան (Գորիկ Խաչատրյան), Նագի Բոուրաս, Ալեքսանդր Վոլչկով, Ռաֆի Կայա (Սեյեդ Հոսեյն Հոսեյնի), Նիկոլաս Պրոեսման, Սաման Աղազամանի (Եվգենի Մորոզ, Մհեր Սահակյան), Կարլո Չուեկա (Ամիրի Շոեիբ), Բրայան դե լա Ֆուենտե, Վիկտոր Գարզա (Դավիթ Գրիգորյան), Ալեքսանդր Ռակիչ:

Վաղը' հունվարի 31-ին, «Արարատը» կվերադառնա Երևան: