Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից հունվարի 26-30-ն նկած ժամանակահատվածում գնվել է 64 մլն 68 հազար 862 դոլար' 473.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 78 մլն 793 հազար 999 ԱՄՆ դոլար 476.41 դրամ' ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Նասդաք Արմենiա»-ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 200 հազար դոլար' 474.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 28 մլն 600 հազար դոլարի առք եւ վաճառք' 476.86 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 214 հազար 122 եվրո' 532.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 8 մլն 69 հազար 511 եվրո' 539.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 528 մլն 893 հազար 588 ռուբլի' 6.97 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 147 մլն 26 հազար 704 ՌԴ ռուբլի' 7.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.7 մլն ԱՄՆ դոլար: