Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը մեկ տարում ավելացել շուրջ 110 հազարով և 2014թ. կազմել 1 մլն 203 հազար 746 մարդ: «Արմենպրես››-ի հաղորդմամբ' 2013 թվականի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.3 տոկոսով:

 

2014թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 մլն 198 հազար 60 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 10.9 տոկոսով:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' 2013 թվականին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելութունների թիվը հատել էր մեկ միլիոնի սահմանագիծը: Հայաստան էին ժամանել 1 մլն 84 հազար 188 զբոսաշրջիկներ, 12.6 տոկոսով ավելի քան 2012 թվականին: