Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությանը խստորեն անհանգստացրել է Չանաքքալեի տարեդարձին նվիրված ԱԳՆ-ն կազմած օրացույցում Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նկարի հայտնվելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haber3.com-ը, այս մասին կուսակցութ յան ներկայացուցիչները հայտնել են հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Քեմալական կուսակցության ներկայացուցիչներ Սերդար Սոյդանը և Ալի Սարըբաշը տեղի ունեցածն «ամոթալի» են անվանել: Սոյդանը հավելել է նաև, որ պատրաստվում է խնդիրը տանել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ:

 

Մամուլի ասուլիսի ժամանակ ներկաներն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության հարցին' այն «լուրջ խնդիր» անվանելով: Սարըբաշը հայտարարել է, թե «խնդիրը պատմության տեսանկյունից լուրջ ուսումնասիրման կարիք ունի»: Եվս մեկ անգամ հիշեցնելով իրենց վերաբերմունքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ' Սարըբաշն ասել է. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ մենք այն չենք ընդունում»: