Հունվարի 30-ին ոստիկանության ծառայողները հայտնաբերել և Մաշտոցի բաժին բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող, 1979 թ. ծնված Ռոման Ղ.-ին:

 

Վերջինիս տան զննությամբ' խոհանոցի պահարանի վրայից, հայտնաբերվել է բաժակ՝ մուգ շագանակագույն հետքերով, թմրամիջոցին նմանվող բամբակի խծուծ, 5 մլ-անոց ներարկիչ' մուգ շագանակագույն հետքերով, իսկ հյուրասենյակի պահարանի վերնահարկից՝ սև բռնակով, գործարանային արտադրության ատրճանակ:

 

Ռոման Ղ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար, իսկ զենքը պատկանում է իրեն:

 

Նշանակվել են փորձաքննություններ:

 

Կատարվում է հետաքննություն: