«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, անդրադառնալով Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Ռեալի» դեմ կայանալիք դիմակայությանը, նշել է, որ մադրիդյան ակումբն իր թիմի համար պատմականորեն բարդ մրցակից է:

«Պատմականորեն ամեն ինչ այնպես է դասավորվում, որ «Ռեալը» «Ռեալ Սոսյեդադի» համար բարդ մրցակից է: Այդ մասին գիտեմ, կարծում եմ՝ մենք պետք է փորձենք գնդակը պահել և մրցակցին ստիպել պայքարել դրա համար: Չեմ կարծում, որ «Սանտիագո Բերնաբեուում» շատ գոլային պահեր կունենանք, այդ պատճառով պետք է պատասխանատվությամբ վերաբերենք նրանց խաղին»,- Մոյեսի խոսքը մեջբերում է AS-ը: