Եվրասիական տնտեսական միության փորձագիտական ակումբի ներկայացուցիչներն առաջիկա շաբաթվա ընթացքում ՀՀ վարչապետին կառավարությանն առընթեր գիտափորձագիտական խորհուրդ ստեղծելու առաջարկ են ներկայացնելու: Այս մասին լրագրողների հետ հունվարի 31-ին կայացած հանդիպմանը հայտարարեց քաղաքական վերլուծ աբան Արամ Սաֆարյանը:

 

«ՀՀ կառավարությանն առընթեր եվրասիական ինտեգրման գիտափորձագիտական խորհուրդը կոչված է լինելու իրականացնել հետևյալ գործառույթները. առաջինը' այդ խորհրդը հնարավորություն է տալու իրականացնել որակյալ վերլուծություններ ԵՏՄ տարածքում ընթացող տնտեսական ու քաղաքական գործընթացների վերաբերյալ, որը կներկայացվի ՀՀ կառավարությանը, երկրորդը' գիտափորձագիտական խորհուրդը հնարավորություն կընձեռի ՀՀ քաղաքացիներին իրազեկելու մաքսային և հարկային նորությունների մասին: Եվ երրորդ ֆունկցիան' Հայաստանի հեղինակավոր փորձագետների և գիտնականների մասնակցությունն է ռուսական, բելառուսական և ղազախական գիտափորձագիտական միջոցառումներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ'ասաց նա:

 

Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է իրազեկված լինի Եվրասիական տնտեսական միությունում տեղի ունեցող իրադարձություններին: «2014 թվակաին մեր փորձագետները և տնտեսագետներն ապացուցել են, որ մեր ներուժը կարող է ոչ միայն փոքրիկ Հայաստանին հետաքրքրող տեղեկատվություն և գի տական մշակումներ կատարել, այլ նաև մասնակցել ԵՏՄ-ում ընթացող բարձր մակարդակի քննարկումներին և գիտական հետազոտություններին»,- ընդգծեց Սաֆարյանը և հավելեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում վերը նշված առաջարկը նամակով ուղարկվելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

 

2015թվականի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միությանը լիիրավ անդամ: Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին' Մոսկվայում, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: