Լոնդոնի Vanilla Pixel ընկերությունը մշակել Է հավելված, որը կանխատեսում Է ավիավթարի հնարավորությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:

 

Am I Going Down? հավելվածը վերլուծում Է թռիչքների ներկա վիճակագրությունը՝ կանխատեսելու այն ինքնաթիռի անկման հնարավորությունը, որով թռչում Է օգտատերը: Որպես երթուղիների վերաբերյալ տվյալների աղբյուրներ են հանդես գալիս Ժնեւի Ավիաաղետների հաշվառման բյուրոն, ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը եւ ՄԱԿ-ի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը:

 

Հավելվածի մշակողը՝ Նիկ Ջոնսը, հայտարարել Է, որ Am I Going Down?-ը հատուկ ստեղծված Է նրանց համար, ովքեր վախենում են թռիչքներից: «Ներկայացնելով հավելվածները՝ ես ցանկացել եմ ցույց տալ, որ ավիաաղետների վտանգը շատ փոքր Է»,- հայտարարել Է Ջոնսը: Նրա խոսքով՝ եթե ուղեւորը հետագա 11 հազար տարվա ընթացքում ամեն օր թռչի, այն բանի հնարավորությունը, որ նա թեկուզեւ մեկ անգամ ավիաաղետի կենթարկվի, շատ փոքր Է:

 

Այսօրվա դրությամբ հավելվածի միջոցով օգտատերերը գնահատել են 10 միլիոն երթուղիների անվտանգությունը: