Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածը Դորտմունդ «Բորոսիան» ոչ ոքիով մեկնարկեց:

Բունդեսլիգայի 18-րդ տուրում դորտմունդցիները հյուրընկալվեցին Lևերկուզենի «Բայերին»: Հանդիպումն ավարտվեց գոլազուր ոչ ոքի:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մեկնարկային րոպեներից չմասնակցեց և խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին:

Արդյունքում Կլոպի թիմը 16 միավորով հայտնվեց մրցաշարային աղյուսակի վերջին՝ 18-րդ տեղում: