Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ մի խումբ անձանց կողմից ծեծված, խոշտանգված եւ սպանված Հայկազ Բարսեղյանին կհուղարկավորեն այսօր՝ հայրենի գյուղի՝ Նիզամիի գերեզմանատանը:

 

Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Արարատի մարզի Նիզամի համայնքի ղեկավար Հ. Կարապետյանը: Պարոն Կարապետյանի փոխանցմամբ՝ Հայկազ Բարսեղյանին կհուղարկավորեն զինվորական կարգով:

 

Գյուղապետի փոխանցմամբ ամբողջ գյուղը սգում է «ազնիվ ու խելոք Հայկազի մահը», եւ բոլորի ցանկությունը հիմա մեկն է, որ բացահայտվի իրականությունը եւ մեղավորները կրեն արժանի պատիժ:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: