Նախորդ տարվա մարտի վերջին հանրապետությունում տեղացած անսպասելի ձյան եւ ցրտահարության հետեւանքների վերացման նպատակով ՀՀ կառավարության կողմից Արարատի մարզի 76 համայնքների գյուղացիական տնտեսություններին փոխհատուցվել է 66 մլն 854 հազար դրամի հողի հարկ եւ 140 մլն 520 հազար դրամի ջրի վարձավճար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, գուղացիական տնտեսություններին պատճառած վնասը մեղմելու նպատակով նախորդ տարի տրվել է 32 մլն 998 հազար 600 դրամ ընդհանուր գումարի անվճար սերմացու:

 

Ցրտահարության վնասները մեղմելու նպատակով ծրագիր է իրականացվել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության կողմից' «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրի շրջանակում: Ըստ այդմ, վերոհիշյալ նախարարության կողմից մարզի հողագործներին իրենց հողատարածքներում կատարած աշխատանքի դիմաց հատկացվել է շուրջ 60 մլն դրամ, որից օգտվել են մարզի 60 համայնքների 600 հողօգտագործողներ:

 

Լիլիթ Մաճկալյան