Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական ակումբը լքելու ցանկություն է հայտնել: Այս մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:

Նշենք, որ Մխիթարյանը դորտմունդյան ակումբ է տեղափոխվել 2013թ. «Շախտյորից»:

«Բարձրակարգ ֆուտբոլիստները հազվադեպ են ակումբը փոխում ձմռանը: Մխիթարյանը «Բորուսիան» ամռանը լքելու ցանկություն է հայտնել: Տեսնենք»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Calciomercato-ն: