Հայաստանում 2015 թվականի սկզբին մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 10 հազար 600 մարզ, նախորդ տարվա 3 մլն 17 հազար 100-ի համեմատ: Մեկ տարում բնակչության թիվը նվազել է 6500-ով:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նա նշեց, որ միայն Երևանում է նկատվել բնակչության թվաքանակի փոքր-ինչ աճ:

 

«Բնակչության ընդհանուր թվաքանակը նվազել է այն պարագայում, երբ գրանցվել է բնակչության բնական հավելաճ: 2014 թվականին բնական հավելաճը կազմել է 15 300 մարդ: Այսինքն, բնակչության թվաքանակի նվազումը եղել է մեխանիկական տեղաշարժ' միգրացիա: Բացի Երևան քաղաքից բոլոր մարզեում նկատվել է բնակչության նվազում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:

 

Կոյումջյանը ներկայացրեց նաև ուղևորների մուտքերը և ելքերը ՀՀ տարածք' արձանագրելով, որ 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների մուտքերը հանրապետություն կազել են 2 մլն 274 հազար 596, իսկ ելքերը' 2 մլն 776 հազար 268: «Արդյունքում մուտքերի և ելքերի հաշվեկշիռը եղել է բացասական' կազմելով - 41 հազար»,- ասաց ԱՎԾ ներկայացուցիչը: