Ադրբեջանի զինված ուժերն այսօր լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ են սկսել' ներգրավելով զորքերի բոլոր տեսակները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Նշվում է, որ զինավարժանքներն անցկացվում են Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ: Զինավարժանքները ղեկավարում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադըգովը:

 

Զինավարժանքներին կմասնակցեն 15 հազար զինծառայողներ, 300 միավոր զրահատեխնիկա, 200-ից ավելի հրթիռային ու հրետանային սարքեր, մինչեւ 20 միավոր ավիացիա, հակաօդային պաշտպանության սարքեր

 

Զորամիավորումների կողմից զորահավաքի գծով հանձնարարությունների կատարումն ստուգելու համար զինավարժանքներում ներգրավվել է 5 հազար զինապարտ եւ 300 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: Զինավարժանքների անցկացման վայրն ու տեւողությունը չեն հաղորդվում: