Սիրիայի ընդդիմադիր ակտիվիստները տեղեկացրել են, որ կառավարական ուժերն առաջընթաց են գրացնել Դեր Զորի ռազմական օդանավակայանի հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, «Իսլամական պետության» դեմ բախումներն ընթացել են Ջաֆրա և Կիտաա Մադրասա շրջաններում: Ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել:

 

Բախումներ են ընթանում նաև Դեր Զոր քաղաքի ներսում՝ Ռասաֆա թաղամասում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ' ավելի վաղ՝ փետրվարի 1-ին, սիրիական բանակը վերահսկողություն էր հաստատել Դեր Զորի մարզի Մարիիյա գյուղի մեծ մասի վրա՝ մեծ վնասներ պատճառելով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:

 

Բախումների ժամանակ ոչնչացվել են ահաբեկիչների 17 փոխադրամիջոցները: Բանակը հարձակում է գործել ԻՊ-ի վրա Ջաբալ Սարդա և Հուեյջա Սաքր բնակավայրերում: Հունվարի 26-ին բանակը հսկողություն էր հաստատել Մահսան շրջանի վրա:

 

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների ընթացքում զինված ընդդիմադիրների շարքերը համալրել են աշխարհի մոտ 80 երկրների ավելի քան 100 հազար զինյալներ: