ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 3-ին' ժամը 03.31-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 169 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.53-ին, մարվել՝ ժամը 04.06-ին:

 

Այրվել են «Օպել» մակնիշի 33 PS 907 պ/հ (վարորդ՝ Դ. Ա.) ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը, «Նիսան» մակնիշի 34 ZS 484 պ/հ (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենան ամբողջությամբ և ջերմահարվել է «Մերսեդես» մակնիշի 34 SP 182 պ/հ (վարորդ՝ Ն. Խ.) ավտոմեքենայի սկզբնամասը:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: