Ավարտվեց Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի հետաձգված «Ռեալ»-«Սևիլիա» հանդիպումը:

Դաշտի տերերը սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեցին մրցակցին:

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Խամես Ռոդրիգեսը, իսկ 37-րդ րոպեին Խեսեն իր թիմի երկրորդ գոլը հեղինակեց: 80-րդ րոպեին Ասպասը հաշիվը դարձրեց 1:2:

Մադրիդի «Ռեալը» շարունակում է գլխավորել Պրեմիերայի մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով 54 միավոր:

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto