ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' փետրվարի 5-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը չի փոխվել' կազմելով 476.51 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.1 դրամով և կազմել 542.65 դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.17 դրամով' կազմելով 7.07 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.58 դրամով և կազմել 726.11 դրամ:
 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 5-ին կազմել է 19 հազար 433.61 դրամ, արծաթի գինը՝ 266.42 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 966.35 դրամ: