ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից 2014 թվականի ընթացքում ուսումնասիրվել են մարզի գետերի, հեղեղատների վտանգավոր հատվածները եւ առաջարկություններ են ներկայացվել այդ հատվածներում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, հիշյալ ժամանակահատվածի ընթացքում մարզում կատարվել են 58 հազար 687 մ դրենաժների մաքրման եւ կարգավորման աշխատանքներ: Այդ աշխատանքների զգալի ծավալը' 46 հազար 327 մ, իրականացվել է նախորդ տարվա չորրորդ եռամսյակում:

 

 

Լիլիթ Մաճկալյան