Չնայած 2014 թվականից Ռուսասատանի տնտեսությունն անկում է ապրում, և այնտեղ նկատվում է աշխատատեղերի կրճատում' հայաստանցի աշխատանքային միգրանտների հետ վերադարձի միտում չի նկատվում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին' Հայաստանի մ իգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ մինչ օրս չի նկատվել միգրանտների շարժ դեպի Հայաստան:

 

«2008 թվականի տնտեսական ճգնաժամի ընթացքում էլ կար կարծիք, որ աշխատանքային միգրանտները կարող են վերդառնալ, քանի որ Ռուսաստանում աշխատատեղերը կրճատվում էին, և ռուսական իշխանությունները հորդորում էին իրենց գործատուներին առաջին հերթին աշխատանքով ապահովել ՌԴ քաղաքացիներին: Սակայն այդ տարի միայն սեզոնային աշխատանքային հոսքը փոքր-ինչ կրճատվեց, իսկ միգրանտները չվերադարձան: Այսօր չունենք տվյալներ, որ նրանց հոսքը կրճատվել է, մեր ուսումնասիրությունները նման միտում ցույց չեն տալիս, իսկ թե հետագայում ինչպես կզարգանա իրավիճակը, կախված է ՌԴ տնտեսական իրավիճակից և համաշխարհային զարգացումներից»,- ասաց Եգանյանը:

 

Ռուսաստան-Արևմուտք փոխադարձ պատժամիջոցներից և համաշխարհային շուկաներում նավթի գների անկումից հետո ռուսաստանյան տնտեսությունը վատթարացման միտում ունի: Համաշխարհային վարկանիշավորող կազմակերպությունները արդեն վերանայել են ՌԴ վարկանիշը, իսկ միջազգային ֆինանսական կազմակերպությունները կանխատեսել են տնտեսության բացասական աճ: ԱՄՀ տվյալներով՝ Ռուսաստանում 2015-ին տնտեսական անկումը < /i>կկազմի 3 տոկոս, իսկ 2016-ին՝ 1 տոկոս: