Շիրակի մարզի համայնքները փետրվարի 6-ին ստորագրել են փոխըմբռման և համատեղ աշխատանքի հուշագիր: Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ աղետների դեպքում համատեղ աշխատանքի հուշագրի տակ ստորագրել են մարզի 18 համայնքապետերը,ՀՀ ՏԿԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության և «Հայկական Կարմիր խաչ»-ի ընկերության ղեկավարները: Հուշագիրը ստորագրվել է «Կառուցենք դիմակայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ ծրագրի շրջանակներում մարզի 18 համայնքներում ստեղծվել են աղետների արագ արձագանքման ջոկատներ, որոնք, բացի վերապատրաստումից, ապահովվել են նաև գույքով: Ի դեպ, տվյալ ջոկատները պատրաստված են տվյալ համայնքին բնորոշ աղետներից՝ ձնաբուք, փակ ճանապարհներ, հեղեղում և այլն, պաշտպանվելու ուղղությամբ:

 

Նման պարագայում տեղի արձագանքման թիմերը կարող են տեղում պայքարել տվյալ աղետների դեմ: Կան փոքր խնդիրներ, որոնք կարելի է լուծել տեղի ուժերով: Համայնքի յուրաքանչյուր բնակիչ պետք է հասկանա, որ ինքը պատրաստված է, որ այս խնդիրը լուծի ու կարգավորի հանուն համայնքի»,- նշեց «Հայկական Կարմիր խաչ»-ի ընկերության տնօրեն Մխիթար Մնացականյանը:

 

 

Արագ արձագանքման ջոկատների կարևորությանն անդրադառնալով՝ մարզի փրկարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը նշեց, որ Շիրակի մարզի համար, առավել ևս կարևոր են նմանատիպ ջոկատները, որոնք լրացուցիչ փրկարարական ուժեր են:

Արմենուհի Մխոյան